Մալդիվյան կղզիները հուլիսի 15-ից զբոսաշրջիկներ կընդունի, թեստ հանձնելը պարտադիր չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

Մալդիվներ
ВВС-ն գրում է, որ Մալդիվյան կղզիները հուլիսի 15-ից օտարերկրյա զբոսաշրջիկների կընդունի: Ընդ որում՝ զբոսաշրջիկները կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստեր չեն հանձնի, պարտադիր չէ նաև բացասական պատասխանով վկայական տրամադրելը կղզի մուտք գործելու համար։

Մալդիվյան կղզիների հանգստյան գոտիներում հյուրերին ընդունելիս սպասարկող անձնակազմը հետևելու է անվտանգության և հիգիենայի պահպանման անհրաժեշտ բոլոր միջոցառումներին։

Նշենք նաև, որ մոտ 340 000 բնակչություն ունեցող պետությունում հունիսի 24-ի դրությամբ 2 238 վարակման դեպք կա։ Մալդիվյան կղզիներն իրենց սահմանները փակել էին 2020-ի մարտին կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

--00—ԼՄ