Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը. Գևորգ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ սեփական նախաձեռնությամբ մինչև հունիսի 26-ը կինքնամեկուսանա:

«Հարգելի՛ հայրենակիցներ ու սիրելի՛ ընկերներ, մամուլում հայտնվեցին տեղեկություններ իմ ինքնամեկուսացման մասին։ Մի քանի խոսքով պարզաբանեմ:

Ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։

Ամսի 20-ից փորձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ ո ճշտելու՝ արդյոք այլ գործողության կարիք կա՞։ Ցավոք բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնել պարետատուն։

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)։

Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները։

Առո՛ղջ եղեք ու կատարե՛ք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրե՛ք ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»,-գրել է Գորգիսյանը:

--00—ԼՄ