«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

կորոնավիրուս

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 24News-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու օր առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը դրական է։ 

«Այս պահին բարձր ջերմություն ունեմ, հազ, թուլություն։ 3 օր է, ինչ ԱԺ չեմ գնացել, հիվանդանոցում բուժում չեմ ստանում, տանն եմ։ Ազգային Ժողովում գտնվելուս օրերին էլ շփում չեմ ունեցել պատգամավորների հետ, քանի որ վատ էի զգում ինձ, զգուշացել եմ։ Կարծում եմ, իմ դեպքով պայմանավորված որևէ պագամավոր չի մեկուսացել, հնարավորինս զգույշ եմ եղել շփումներում», - ասաց պատգամավորը։ 

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Ծովինար Վարդանյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ վերջերս ջերմություն է ունեցել, և պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել այսօր։ Վարդանյանը նշեց, որ խմբակցության մյուս պատգամավորների վերաբերյալ տեղեկություններ չունի, բայց ապահովության համար պարբերաբար թեստ են հանձնում, հատկապես, երբ արդեն վարակման մեկ դեպք է գրանցվել խմբակցությունում։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ