Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

կորոնավիրուս

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման թեստերը պատրաստ են։

«Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։

Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար»,-գրել է Թորոսյանը։

--00—ԼՄ