Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարին մարզեր գործուղելու որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

գեորգի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի հունիսի 25-26-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք՝ Գավառ) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի (քաղաք՝ Գորիս) մարզեր, իսկ հունիսի 29-30-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի (քաղաք՝ Իջևան) և Հայաստանի Հանրապետության Լոռու (քաղաք՝ Տաշիր) մարզեր՝ նոր կառուցված սպանդանոցների բացման և գործարկման արարողություններին մասնակցելու, այդ գործընթացը այլ տնտեսվարողների և հասարակության համար թափանցիկ և տեսանելի դարձնելու նպատակով:

2․Գեորգի Ավետիսյանի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղման օրապահիկի և գիշերակացի (հունիսի 25-ին՝ Գավառում, հունիսի 29-ին՝ Իջևանում) ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշմամբ հաստատված 1213 ծրագրի 11007 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:

3․Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ:

--00—ԼՄ