Աշխարհում վարակվածների թիվը 9,3 միլիոն է, որից 5 միլիոնը ապաքինվել է, 479 հազարը՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

կորոնա

Հունիսի 24-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9,359,372 է, որից 479,879-ը մահացել է, 5,046,272-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,775,208 է, որից 58,013 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,424,418 վարակման դեպք, որից 123,475-ը մահացել է, 1,020,403-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,280,540 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,151,479 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (599,705 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 456,183 է: ՌԴ-ում զոհերի թիվը 8,359, Բրազիլիայում՝ 52,771, Հնդկաստանում՝ 14,483:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ