Գավառում սպանությունների դեպքով հայտնաբերված զենքերը ուղարկվել են փորձաքննության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

․

Երեկ՝ հունիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչը ասուլիսի ժամանակ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին համառոտ ներկայացրեց այս տարվա ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կրակոցների հետևանքով տեղի ունեցած սպանությունների և Գավառի բժշկական կենտրոն ներխուժած մի խումբ անձանց մասնակցության փաստով հարուցված քրգործի որոշ հանգամանքներ:

Բանախոսը հայտնեց նաև, որ նշանակվել են մի շարոք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և այլն:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչականև կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում փորձաքննություն է նշանակվել նաև այն զենքերի, որոնք օրեր առաջ հայտնաբերվել էին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների հիման վրա:

Այդ տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի քննիչների հետ, դատարանի որոշմամբ խուզարկություն էր կատարվել ոստիկանության Արաբկիրի բաժնում զենքերի մասին ստացված վայրում ու պարզվել էր, որ տեղեկությունը հավաստի է և հայտնաբերվել էին զենքերը:

Կան կասկածներ, որ այդ զենքերը ինչ-որ դեպքով օգտագործվել են:

--0--ԱՀ