ՍԴ-ն այս կազմով ռիսկ չի անի քննել Քոչարյանի գործը, դատավորների համար հետևանքներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում Քոչարյանի գործով ավելի վաղ կասեցված վարույթը կարող էր սկսվել ոչ հրատապ կարգով։

Փաստաբանն ասել է, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող քվեարկության գնալ և այնպիսի ռիսկային որոշում կայացնել Քոչարյանի գործով կամ 300․ 1 հոդվածի վերաբերյալ, որը ենթադրում է շատ լուրջ հետևանքներ հենց որոշում կայացնող դատավորների համար։

Ըստ նրա՝ եթե ՍԴ-ն գնահատական տա, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է, խնդիրներ կունենանք, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ Քոչարյանի մեղադրանքը կարող  է լրացվել, ինչի դեպքում այլևս  խնդիրներ չեն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ