Ահնիձորում ապօրինի փայտանյութով բեռնատար է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

Հունիսի 22-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Մարց-Լորուտ ճանապարհին ստուգել են Ահնիձոր գյուղի 56-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53-12» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ երեք օր առաջ բենզասղոցով իրենց գյուղի հանդամասում հատած հաճարենին տեղափոխում է ծանոթի տուն:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

  --0—ՄՀ