Ավան վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում խախտումներ են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

ԲԸՏՄ

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հունիսի 23-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  աշխատակիցները ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ անակնկալ ստուգայցեր են կատարել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում:

Զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում դիտարկումների արդյունքում արձանագրվել են խախտումների էական նվազում՝ տոմսարկղերում անկանոն հերթեր եւ մարդկային կուտակումներ չեն նկատվել, կանաչ գոտիներում   ժամանցը կազմակերպած այցելուները կրել են դիմակներ, մարզվող քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն։

Համավարակի տարածման ռիսկի նվազեցման նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցներն այցելուներին հորդորել են հետեւել ՀՀ պարետի որոշումներով սահմանված նորմերին, տրամադրել են մեկանգամյա օգտագործման դիմակներ եւ կոչ արել հաճախակի փոխել դրանք։

Վաղ առավոտից սկսած վերահսկողական գործառույթների իրականացումը կշարունակվի մայրաքաղաքում եւ ՀՀ բոլոր մարզերում։ 

     --0—ՄՀ