Արդեն բաց տեքստով ասում են՝ 5-րդ շարասյունը հեղաշրջման է գնում. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այն տեսակետին է, որ ընդդիմադիրներն արդեն բաց տեքստով ասում են, որ 5-րդ շարասյունը հեղաշրջման է գնում: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի մասին Աժ-ում այսօր ընդունված օրենքին՝ նշեց, որ պետության համար այն ճակատագրական էր:

Հովհաննիսյանը վստահեցնում է՝ դատաիրավական համակարգի «վեթինգը» չի ուշանալու, և համակարգը կամաց-կամաց բերափոխվելու է: «Մարդիկ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ այս կամ այն մարդուն բաց թողեցինք, նրանք չեն հավատում, որ դատարաններն անկախ են, քանի որ նրանց արժեհամակարգը փչացվել է: Բայց մենք աստիճանաբար գնալու ենք նրան, որ մարդկանց մոտ արմատավորվի գիտակցումը, որ դատական համակարգն ամբողջովին անջատ համակարգ է»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ