Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց « ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News     

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրական փոփոխությունների» նախագիծը։ Վերջինիս կողմ քվեարկեց 88 և դեմ՝ 1 պատգամավոր։ 

Մասնավորապես փոփոխություններով առաջարկվում է վերաշարադրել Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածը։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթարցմամբ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց  «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագիծը:

Նշենք, որ նիստին մասնակցել է 89 պատգամավոր: ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտել են նիստը:

--00--ԱՀ