Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 592,280 է, վերջին 1 օրում մահացել է 95 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

ռդ

ՌԴ օպերատիվ շտաբը հայտնում է, որ հունիսի 22-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 592,280 է, վերջին 1 օրում վարակվածների թիվն ավելացել է 7,600-ով: Առողջացածների թիվը 344,416 է, վերջին 1 օրում առողջացել է 4,705 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 8,206 է, վերջին 1 օրում գրանցվել է 95 մահ:

Նշենք, որ աշխարհում վարակվածների թիվը ժամը 15:00-ի դրությամբ 9,072,642 է, որից 471,175-ը մահացել է, 4,854,950-ը՝ ապաքինվել: Աշխարհում ակտիվ վարակակիր է 3,691,752 մարդ, որից 54,765-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

--00—ԼՄ