Արենի գյուղում այրվել են էլեկտրական սյունն ու վրայի արագիլի բույնը. փրկարարներ են եկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

․

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 3-րդ փողոցում՝ էլեկտրական սյան վրա, այրվում է արագիլի բույն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են էլեկտրական սյուն (մոտ 50 սմ) և արագիլի բույն։

--0--ԱՀ