2015-ին Ծառուկյանին ոչ ոք չէր ճնշել, ինքը կայացրեց քաղաքականությունից դուրս գալու որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ կեղծ տվյալներով ու կոմպրոմատներով «սև պապկաներ» ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են լինել, բայց «պապկաներ», որոնց մեջ կարող են լինել Ծառուկյանին իրականում վերագրվող մեղադրանքներ՝ ոչ, ոչ այն ժամանակ կարող էին լինել, ոչ էլ հիմա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը շարունակում է պնդել, որ ընթացող պրոցեսները զուտ քաղաքական են։

Անդրադառնալով իր դեմ հնարավոր մեղադրանքի հարուցմանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասել է․
«Դիմում եմ ԱԱԾ-ին՝ առաջադրե՛ք իմ դեմ մեղադրանք, և խոստանում եմ՝ կդառնա 21-րդ դարի իրավական խայտառակությունը։ Չմտածեք՝ ինձ կարող եք վախեցնել։ Գտե՛ք, վարդուշներին ու գուգուշներին, որ ասեն՝ ես ինչ-որ մեկին գումար եմ տվել»,- նկատել է Զոհրաբյանը։

Խոսելով ընդդիմադիր դաշտում հնարավոր համագործակցությունների մասին՝ նա ընդգծել է, որ ունեն համախոհ քաղաքական ուժեր, որոնց հետ ձևավորում են մեծ օրակարգ և այդ շրջանակը լայնանալու է։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ