Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

տարածաշրջան

Հունիսի 14-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:

--0--ԿԿ