ԵՄ ԱլԳ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հաստատել են հանձնառությունը ինքնորոշման իրավունքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

գայանե

Կրկին արտաքին քաղաքականության մասին, այն որ ամեն օր բղավում են, թե տապալել ենք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Երեկ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։

Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ․ Հիմնարար սկզբունքներին», «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։

- Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»։

- Սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ո'չ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։

- Այսպիսով, վերջին երեք օրերի ընթացքում հրապարակվեց Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի ուղերձը, որում առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

- Հրապարակվեց Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսի եւ Իգոր Կռուլկոյի նամակը ուղղված Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին, որով ի թիվս այլ հարցերի, վերահաստատում են աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին` շեշտելով, որ դրանք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան։

- Եվ, վերջապես, ընդունվեց Եվրախորհրդարանի առաջարկների հիմնարար փաստաթուղթը, որով հստակ տեսնում ենք, որ Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, ինչպես ամեն օր գուժում են որոշ քաղաքական գործիչ-փորձագետներ»,-գրել է պատգամավորը:

--00—ԼՄ