ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հունիսի 24-ին չի մեկնի Մոսկվա Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու՝ իր ծննդյան օրվա պատճառով։ Այս մասին հաղորդում է eadaily.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքմենստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հունիսի 29-ին Թուրքմենստանի նախագահի ծննդյան 63-ամյակն է լրանում,նա կհասնի Մուհամեդ մարգարեի տարիքին, ազգային ավանդույթների համաձայն՝ այդ օրը պետք է նշել ընտանիքի, հարազատների ու մտերիմների հետ։
--0—ՄՀ