Դատարանի կողմից սահմանված 2 միլիարդ դրամ գրավը վճարվել է, Քոչարյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

քոչ

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի պաշտանական թիմը:

Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։

--00—ԼՄ