Հայաստանում կորոնավիրուսի 551 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 588 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News   

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսի 551 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  19 հազար 708  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  588 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 406- ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 8854 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 13  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 332 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 3-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 93 հազար 786  քաղաքացի:    --0—ՄՀ