Էդմոն Մարուքյանը հերքում է. ԼՀԿ-ն չի հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե ինքը և այլ կուսակցականներ հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են, հրապարակային և միշտ լուսաբանվող»,- գրել է Մարուքյանը:

--0--ԱՀ