Ալեն Սիմոնյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

․

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները, ընդգծել ՀՀ-ՌԴ միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը: Հանդիպումն ընթացել է երկկողմ վստահության մթնոլորտում: