«Լուսավոր Հայաստանը» ՌԴ դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

ԼՀԿ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ընդունել ենք Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Դեսպանի հետ քննարկել ենք պառլամենտական համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ԵԽԽՎ շրջանակներում մեր համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այլ հարցերի վերաբերյալ»։ 

--0—ՄՀ