Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

ալեն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում»,-գրել է Սիմոնյանը:

Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ Սերգեյ Կոպիրկինը ցանկություն է հայտնել հանդիպելու ԱԺ փոխխոսնակի հետ: 

--00—ԼՄ