Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կայացրած դատավորը հանդիպել է ԲԴԽ անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

դատ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հանդիպել է ԲԴԽ անդամների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է  «Փաստինֆո»-ն:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ԲԴԽ անդամ Գրիգորյան Բեքմեզյանը հայտնել էր, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ հանդիպում են նախաձեռնել՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատավորի դեմ սկսված արշավը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին, Վերաքննիչ քրեական դատարանի որոշման համաձայն, Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 միլիարդ դրամի գրավի դիմաց՝ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո։

--00—ԼՄ