Ստեփանակերտում բենզինի գինը աճել է, բժշկական դիմակի, սոխի, լոլիկի, կարտոֆիլի գները՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

շուկա

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. հունիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 2 գնաճ, 11 գնանկում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյա էջը:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է բենզին ռեգուլյար 1 լիտր՝ 20 դրամ (6.9%) և դիզվառելիք 1 լիտր՝ 20 դրամ (6,4%) ապրանքատեսակների համար:

Գնանկում արձանագրվել սոխ 1կգ՝ 40 դրամ (17,1%), բժշկական դիմակ 1հատ՝ 13 դրամ (8,1%), լոլիկ 1 կգ՝ 33 դրամ (6,8%), կարտոֆիլ 1 կգ՝ 17 դրամ (6,8%), հնդկաձավար 1կգ՝ 36 դրամ (4,9%), բրինձ 1կգ՝ 12 դրամ (2,8%), ադամաթուզ 1կգ՝ 17 դրամ (2,6%), ոսպ 1կգ՝ 13 դրամ (2,1%), շաքարավազ՝ 4 դրամ (1,4%), թեյ «Ակբար»՝ 7 դրամ (1%) և սուրճ «Օրիգինալ/Լուսաստղ»՝ 1 դրամ (0,4%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում:

1

--00—ԼՄ