Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

անձրև

Հանրապետության տարածքում՝ հունիսի 19-ին, 20-22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ հունիսի 19-ի ցերեկը, 20-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

1
Երևան քաղաքում

1

--00—ԼՄ