Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

Գախարիա

Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է», — Twitter-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է ԱՄՆ սենատոր Դևիդ Փերդյուի հետ ունեցած հեռախոսազրույցին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ 

«Ես զրույց ունեցա սենատոր Դևիդ Փերդյուի հետ մեր երկու մեծ ժողովուրդների միջև եղած սերտ համագործակցության և Վրաստան֊ԱՄՆ գործընկերության աճող դինամիկայի մասին. գործընկերություն, որ երբևէ ավելի ամուր չի եղել: Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է: Մենք գնահատում ենք Կոնգրեսի նշանակալի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — գրել է Գիորգի Գախարիան Twitter-ի իր պաշտոնական էջում:    --0—ՄՀ