Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը լիահույս է, որ Իսլանդիայի հետ հաստատված կառուցողական երկխոսությունը հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտ­ների բացահայտման և համագործակցության զարգացման համար։
  
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։   --0—ՄՀ