Սանկտ-Պետերբուրգից Հայաստան վերադարձավ 225 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News 

թռիչքներ_0.png

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս» ընկերութունը հունիսի 16-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից, Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, որոնցից 5-ը մինչև երկու տարեկան երեխա: Տասը ուղևորների (որոնցից չորսը զինակոչիկ) ճամփորդությունը գլխավոր հյուպատոսության կողմից իրականացվել է անվճար հիմունքներով:

--0--ԱՀ