ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը ևս ընտրվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

եպհ

Հունիսի 16-ին ԵՊՀ-ում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամ է ընտրվել Սարգիս Քելյանը: Քվեարկության երկրորդ փուլին մասնակցել է 82 անդամ, որից անվավեր է եղել 1 քվեաթերթիկ: 

Նշենք, որ հունիսի 15-ին հայտնի է դարձել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի 7 անդամների անունները: Նրանք են Կառլեն Խաչատրյանը, Վարդան Ոսկանյանը, Արսեն Հախումյանը, Միքայել Մալխասյանը, Մենուա Սողոմոնյանը, Նարինե Խաչատրյանը, Անահիտ Չուբարյանը:

Թե ինչու չի լուսաբանվել նիստը, պայմանավորված է ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հրամանով: 

1

--00—ԼՄ