ԱԱԾ-ականներն ուղեկցեցին Ծառուկյանին հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News  

ԱԺ-ում պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որից հետո ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ նա գնաց ԱԱԾ:

ԱԺ ելույթի ավարտին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ես հիմա գնում եմ ԱԱԾ, ինչ-որ թազա գործեր կան... Ես մինչև վերջ գնալու եմ»:

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց պատգամավորների հարցերին նույն այդ պատճառով:

--00—ԼՄ