ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 12-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 4 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 3, ինչպես եւ առանց համարանիշի շահագործվող 1 մոտոցիկլետ, առանց համարանիշերի եւ փոխարինված համարանիշերով  2 մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 1 տրանսպորտային միջոց։ Երթեւեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։

--0-- ԱՀ