Ծառուկյանը ստիպված էր խոսել, վերջին մեկ-մեկուկես տարվա քրգործերի հանգուցալուծումը մոտ էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վերահաստատում է իր քաղաքական թիմի դիրքորոշումը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։ Այն, ինչ կատարվում է, ըստ նրա, զուտ իրավական գործընթաց է։ Այս մասին նա հայտարարել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։ 

Մարզպետի խոսքով՝ վերջին մեկ-մեկուկես տարիների քրեական գործերի հանգուցալուծմանը մոտ գտնվելով՝ Ծառուկյանը ստիպված եղավ այդպիսի հայտարարություներ անել՝ դրանով ապահովագրելով իրեն ու իր թիմին։

«Ընդդիմադիրները փորձում են քաղաքական շղարշ հաղորդել, որպեսզի հանրության մոտ թյուրընկալում լինի կամ, միգուցե, ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն։ Քաղաքական ոչինչ չկա։ Փաստերը ու թվերը խոսուն են»,- ասել է Պետրոսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ