«Պարզ լճի» մոտակա անտառում մոլորված քաղաքացին գտնվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News   

Պարզ լիճ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 14-ին, ժամը 18։23-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում, քաղաքացի է մոլորվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները մոտ 1 կմ ճանապարհը շարունակել են ոտքով:

Փրկարարները «Պարզ լիճ» հանգստի գոտու  մոտակա անտառում գտել են մոլորված քաղաքացուն  (Արթուր Ա., ծնված 1987 թ.): 

 --0—ՄՀ