ՌԴ-ում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ 75 զինծառայող մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

զորահանդես

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայող արդեն ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ ԶՈւ 75 զինծառայող երեկ մեկնել է Մոսկվա։ Անձնակազմն արդեն տեղում է, համապատասխան բուժզննում է անցել և պատրաստ է զորահանդեսին: Զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,- ասել է Ստեփանյանը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորահանդեսի ընթացքում ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:

Նշենք, որ համավարակով պատճառով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ից տեղափոխվել էր հունիսի 24։ Զորահանդեսին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ