Թուրքիայում հայ եղբայրների երբեմնի առանձնատունը վերածվել է ռեստորանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News  

ռեստորան

Ներկայիս Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) նահանգի 150 տարվա հայկական առանձնատունը ռեստորանի է վերածվել։  Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Շենքի նկուղային հարկը կառուցվել է 1870թ․ երկու հայ բժիշկ եղբայրների կողմից և մինչև 1905 թվականը այն եղել է նրանց աշխատավայրը։ 1905-ից հետո կառուցվել է առաջին և երկրորդ հարկերը ու մինչև 1915թ․ Հայոց ցեղասպանությունը եղել է առանձնատուն։ Թուրքական իշխանությունները 1919թ․ այդ առանձնատունը վաճառքի են հանել, և այն գնել է թուրքական Զաբուն ընտանիքը։ 

թուրքիա

1915-1959թթ․ ընթացքում շինությունը վերածվել է փոստային գրասենյակի, իսկ 1959թ-ից հետո նկուղային հարկը շահագործվել է որպես վիրահատարան և ոսկերչական արհեստանոց։ Մյուս հարկերը մինչև 2000-ականները ծառայում էին որպես առանձնատուն։ 

թուրքիա

Հայերի լքյալ այս գույքը վերակառուցելու և զբոսաշրջության նպատակով  շահագործելու համար  2000-ականներիին թուրքական Զաբուն ընտանիքից անցել է Քահրամանմարաշի առևտրի և արյունաբերության պալատին։  

Նշվում է, որ 2011թ․սկսված վերակառուցման աշխատանքներն ավարտին են հասել 2013թ․՝ ժամանակի տեսքին և ճարտարապետական կառույցին համարժեք։ 

թուրքի

Թուրքիայում շենքը հայտնի է «Zabun Konağı» (Զաբունների առանձնատուն) անվամբ։  Շենքն ունի 7 սենյակ։ 

Թուրքիա

Այժմ առանձնատունը որպես ռեստորան է շահագործվում երիտասարդ թուրք գործարար Ահմեդ Յուվայափանի կողմից։ Նա թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել է, որ ռեստորանում մատուցում են տարածաշրջանին բնորոշ ավանդական ուտեստներ, ինչպես նաև Մարաշի հայտնի պաղպաղակը (այծի կաթից պատրաստված)։ 

Թուրքիա

   --0—ՄՀ