Խուզարկել են Իշխան Զաքարյանի առանձնատունը, առգրավել փաստաթղթեր և նրան տարել ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

իշխան

Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն՝ վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն, փնտրել 2017 թվականի ԱԺ ընտրությունների վերաբերյալ թղթեր, առգրավել ինչ-որ փաստաթղթեր, ապա Իշխան Զաքարյանին տարել ԱԱԾ։

2017 թվականին Իշխան Զաքարյանը եղել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և կուսակցության տարբեր գրասենյակների ու գործիչների առանձնատներում, հստակ տեղեկություն կա Գեղարքունիքի մարզում անցկացվող խուզարկություների մասին: 

Նշենք, որ այս պահին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս ԱԱԾ-ում հարցաքննության է: Նախքան հարցաքննության գնալը՝ Ծառուկյանը հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է. «Ես այսօր ասում եմ ձեզ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»: