Ահազանգ. քաղաքացին ընկել է Գետառ գետը, փրկարարները դուրս են բերել նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

գետառ

Հունիսի 13-ին` ժամը 14:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետառ գետը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Զաքար Ե․-ն (ծնված 1952 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել գետից։

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

--00—ԼՄ