Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Էներգետիկայի նախարարության ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

․

ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության վերսկսման, «Սանիր» ընկերության շուրջ 100 աշխատակցի՝ Հայաստան գործուղման կազմակերպական խնդիրները:

Քննարկվել է նաև առաջիկա շաբաթվա ընթացքում գազ/էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի նախագծի շուրջ նախնական բանակցությունների, ինչպես նաև փոխնախարարների մակարդակով էներգետիկ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված տեսաժողովի անցկացման հարցը:

--0--ԱՀ