Հրաժարականից հետո խնդիրները խորացել են, գնալս հետևանք է, ոչ թե՝ պատճառ. Գոգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը 24TV-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ինչ են խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Փակ հանդիպում է եղել, ու ես խոսքիս տերն եմ, փակ հանդիպման մանրամասները չեմ կարող ներկայացնել»,- շեշտեց նա: 

Գոգյանը, որ դեռևս մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկյացրել, ընդգծեց՝ հրաժարականի դիմում գրելն ինքնանպատակ չի եղել: Բացատրեց՝ այդպիսով որոշել է բարձրաձայնել ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին, որոնք, փաստորեն, այս ընթացքում ոչ միայն չեն վերացել, այլ նույնիսկ խորացել են: «Նպատակ չեմ ունեցել ուղղակի ձեռքերս լվալ ու գնալ, պարզապես պահը հասունացել էր, պրոգրես չէի կարողանում ստանալ: Գնալս հետևանք է, ոչ թե պատճառ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ