«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը կդառնա Covid կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Covid

Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։

Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ --0—ՄՀ