Լոռու մարզպետը Ծառուկյանի մասին հաջորդ անգամ խոսելիս թող երկար մտածի. Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ որևէ մեկն իրենց չի կարող արգելել բարձրաձայնել այն մտահոգությունները, որ ունեն այս կամ այն հարցի շուրջ: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ այդ բարձրաձայնումներին ու քննադատությանն ի պատասխան՝ իշխանությունը խոսել ու խոսում է շանտաժի, սպառնալիքի լեզվով:

Անդրադառնալով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարություններին՝ Տոնոյանն ընդգծեց. «Դաստիարակությունս թույլ չի տա իջնել Լոռու մարզպետի մակարդակին ու պատասխանել նրան: Բայց պարոն մարզպետին խորհուրդ կտամ, որ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մասին հաջորդ անգամ խոսելիս երկար մտածի, ապա նոր մտաժայթքումներ անի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ