Դիլիջան քաղաքում խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկում և օժանդակ շինություններում:
Տնից հայտնաբերվել են գաղտնի փականով երեք դանակ և կռփազենք, իսկ հարակից ամառանոցից՝ «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և 7,62 մմ տրամաչափի 159 փամփուշտ:

Հայտնաբերվածն առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

--0-- ՍՊ