Հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր կայացած «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում միաձայն որոշում է կայացվել դիմել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու և աղավաղելու (ՀՀ քր. օր. 278հոդված), ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։

Վաղը հանցագործության մասին հաղորդումը պաշտոնապես կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։

Հաղորդումը պատրաստվել է «Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախմբի կողմից, որին մասնակցել են Հայաստանի լավագույն իրավաբանները, քննչական և դատախազական գործունեության երկարամյա և հարուստ փորձ ունեցող անձիք։

Հաստատապես կարող եմ պնդել, որ հաղորդման մեջ առկա են բոլոր հիմքերը քրեական գործ հարուցելու համար։

#Քրեական_գործ_հարուցվելու_է»։

--0-- ԱՀ