Փաշինյանին կճանապարհենք իր իսկ բառերով՝ դուք չե՛ք տիրապետում իրավիճակին. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

«Մենք Նիկոլ Փաշինյանին կճանապարհենք իր իսկ խոսքերով, որոնք նա ասաց Սերժ Սարգսյանին հայտնի հանդիպմանը՝ դուք չեք տիրապետում իրավիճակին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը:

«Մեր քաղաքացիներն այսօրվա դրությամբ լավ չեն ապրում, նրանք հատկապես համավարակի այս պայմաններում ունեն բավականին լուրջ խնդիրներ՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական»,- նշել է Հարությունյանը:

Բանախոսի պնդմամբ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ այս պահին էլ կոնսուլտացիաներ կան, և առաջիկայում այդ մասին հրապարակային կխոսեն:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իշխանության հակաքայլերին, Արթուր Վանեցյանի շուրջ զարգացումներին և առաջիկա անելիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ