«Քայլում ենք դժոխք». ռուսական աղբյուրն անդրադարձել է ՀՀ-ի՝ COVID-19-ի ձախողված պայքարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

1

«Lenta.ru»-ն հրապարակել է Էլեն Բաբայանի «Քայլում ենք դժոխք» վերնագրով հոդվածը, որում, ըստ ենթավերնագրերի, անդրադարձ է արվում Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին: Ըստ հեղինակի՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ հայտնվելու այն երկրների ցանկում, որոնք պարտվել են կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ըստ հոդվածագրի՝ իշխանության գործողությունները սահմանափակվում են սոցցանցում՝ դիմակ չկրելու համար քաղաքացիներին ամոթանք տալով, մինչդեռ քաղաքացիները չեն էլ շտապում ամաչել, քանի որ համաճարակի հենց սկզբից ոչ ոք չէր վերահսկում անվտանգության կանոնների պահպանումը: Իսկ իրավիճակի վատթարացման համար իշխանությունը մեղադրում է քաղաքացիներին: Հոդվածագիրը հիշեցնում ՝ իրավախախտների դեմ վարչապետը պայքարում է սոցցանցում՝ պարբերաբար հրապարակելով փողոցում դիմակ չկրող և սոցիալական հեռավորություն չպահող մարդկանց լուսանկարները:

Հոդվածագիրը նաև նշում է, որ հիմքեր կան կարծելու, որ իրավիճակը շատ ավելի վատ է, քան դա ներկայացվում է պաշտոնական թվերով:

«Բաց թողնված հնարավորություններ» ենթավերնագրի շրջանակում հոդվածագիրն անդրադառնաում է վարչապետի Նիկոլ Փաշինյանին և առողջապահության նախարար Թորոսյանին՝ հիշեցնելով, որ վերջինս կրկնում էր ԱՀԿ-ի պաշտոնական տեղեկատվությանը հակասող իր հայտարարություններն այն մասին, որ վիրուսը վտանգավոր չէ: Ավելին, հիշեցնում է, որ մայիսի 7-ին նրան լուսանկարել են սրճարանում անհայտ մարդկանց հետ՝ առանց դիմակի ու որևէ պաշտպանական միջոցի:

Իսկ վարչապետի պարագայում հոդվածագիրը հիշում է, որ մայիսի վերջին Փաշինյանն ու իշխանավորները Ղարաբաղում հանդիսավոր ընթրիքի ժամանակ խախտել էին համավարակի կանոնները, ավելին, Փաշինյանը հենց մատուցողներին էր մատնանշել որպես իր վարակման պատճառ:

Հոդվածագիրը նաև նշում է, որ իշխանությունը մեղադրում է ժողովրդին, ժողովուրդը մեղադրում է իշխանությանը, բայց սա չի փոխում պատկերը, քանի որ 2 կողմն էլ մեղավոր են, և երկուսն էլ չեն ցանկանում գոնե ընդունել իրենց սխալը, էլ ինչ խոսենք դրանք շտկելու մասին:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--0—LՄ