Հարսանիք կազմակերպելու համար 5 ռեստորանի գործունեությունը 72 ժամով կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել համավարակի կանոնները խախտած տնտեսվարողների մասին և կից տեսանյութ հրապարակել:

«Մեր նպատակը որևէ մեկին պատժելը չէ, մեր նպատակը համավարակի պայմաններում համակեցության կանոնների պահպանման նոր կուլտուրա ձևավորելն է:

Դրա համար կարող են կիրառվել նաև պատժիչ գործողություններ»,-գրել է Փաշինյանը։

Կառավարությունը նույն տեսանյութը հրապարակելիս տեղեկացրել է, որ 1 շաբաթում՝ 72 ժամով, կասեցվել է 5 ռեստորանների գործունեությունը հարսանեկան արարողություն կազմակերպելու պատճառով:

--0—LՄ