Մեսին կմասնակցի «Մալյորկայի» դեմ խաղին. Սետիեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

սպորտ

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լիոնել Մեսիի և Լուիս Սուարեսի առողջական վիճակի մասին, որոնք ավելի վաղ ունեցել էին առողջական մի շարք խնդիրներ: Հաղորդում է Marca-ն:

«Ես չեմ կասկածում, որ Մեսին կկարողանա խաղալ Մալյորկայի դեմ: Սուարեսի դեպքը պետք է վերանայվի: Վստահ եմ, որ նա կկարողանա ընդգրկվել մեկնարկային կազմ: Նա լավ է մարզվում, բայց մենք պետք է խուսափենք ռիսկերից»,- նշել է նա:

Այս մրցաշրջանում 32-ամյա Մեսին «Բարսելոնայում» անցկացրել է 31 հանդիպում, խփել է 24 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում:
33-ամյա Սուարեսը 23 խաղում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ «Մալյորկա» - «Բարսելոնա» հանդիպումը կանցկացվի հունիսի 14-ին:

--0-- ՍՊ