«Մենք շարունակում ենք կանգնել մեր բարեկամների կողքին». Լիտվան բժիշկների թիմ կուղարկի ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

աջակցություն ՀՀ-ին

Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստան ուղարկել բժշկական թիմ և փորձագետներ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը՝ թվիթերյան իր միկրոբլոգում:



«Մենք շարունակում ենք կանգնել մեր հայ բարեկամների կողքին»,- նշել է Լիտվայի ԱԳ նախարարը:



Իր հերթին, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ նշելով, որ որոշումը խիստ կարևոր էր և ժամանակին։ 



--0-- ՍՊ